Ծովինար գյուղի եկեղեցու օծումը

25.09.2012

Սեպտեմբերի 22-ին օծվեց Գեղարքունյաց թեմի Ծովինար համայնքի Ս.Աստվածածին եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 1900թ.: Եկեղեցու օծումը կատարեց թեմակալ առաջնորդ Տ.Մարկոս եպս. Հովհաննիսյանը: Հավարտ արարողության` եկեղեցու բարերար, ՀՀ ԱԺ պատգամավոր տիար Հակոբ Հակոբյանին Սրբազան Հայրը փոխանցեց Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Օրհնության գիրը եւ Հայ Եկեղեցու բարձրագույն պարգեւ` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը: