Ծայրագույն վարդապետական թեզի պաշտպանություն

16.03.2017

Մարտի 13-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ ծայրագույն վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Ծայրագույն վարդապետության աստիճանի համար «Ս. Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները (ուսումնասիրություն և բնագրեր)» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը: