Ծաղկաձորի Կեչառիս վանքում նորօրհնյալ մյուռոնի առիթով կատարվել է ջրօրհնեքի կարգ

08.10.2024

Սա բացառիկ արարողություն է, քանի որ ջրօրհնեք կատարվում է տարվա մեջ մեկ օր՝ հունվարի 6-ին, երբ Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը: Ջրօրհնեքի արարողություն է կատարվում նաև մյուռոնօրհնությունից անմիջապես հետո, նորօրհնյալ մյուռոնի զորությունը հավատացյալներին փոխանցելու համար: