Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում-2016

21.03.2016

Մարտի 20-ին Հայ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի կարգ եւ մատուցվեց Ս. Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի՝ կատարվեց մանուկների օրհնության կարգ: