Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում-2014

14.04.2014

Ապրիլի 13-ին Հայ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստան արարողություն և մանուկների օրհնության կարգ: Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց արարողությանը մասնակից մանուկներին: