Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռում

11.04.2017

Ապրիլի 9-ին Հայ Եկեղեցին նշեց Ծաղկազարդը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Անդաստանի կարգ: Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագի ավարտին Վեհափառ Հայրապետն օրհնեց արարողությանը մասնակից մանուկներին: