Ծաղկազարդի տոնը Արմավիրի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցում

28.03.2018

 Ծաղկազարդի տոնի առիթով, Արմավիր քաղաքի եւ շրջակա գյուղերի դպրոցների աշակերտներն այցելեցին Արմավիրի Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցի՝ մասնակցելու մատուցվող Ս. Պատարագին: Հավարտ Ս. Պատարագի՝ եկեղեցու բակում անցկացվեցին մի շարք միջոցառումներ՝ նվիրված օրվա խորհրդին: