Ծաղկազարդը Մասյացոտնի թեմում

29.03.2021

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցին Մասյացոտնի՝ նոր հռչակված թեմի առաջնորդանիստ եկեղեցին է: Այստեղ էր նաև թեմի առաջնորդը՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Մարդիկ հավաքվել էին մասնակցելու անդաստանի կարգին, Ծաղակազարդի պատարագին և մանուկների օրհնությանը: