Խրիմյան Հայրիկի կոնդակը

12.12.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվային ֆոնդը համալրվեց ևս մեկ պատմական վավերագրով` Խրիմյան Հայրիկի 1906թ տրված կոնդակով: Կոնդակի նվիրատուն իրանահայ Հուսիկ Բուդաղյանն է: Կոնդակը կցուցադրվի «Խրիմյան» թանգարանում` թանգարանի վերանորոգումից հետո: