Խաչվերացի տոնը՝ Մայր Աթոռում-2016

13.09.2016

Սեպտեմբերի 11-ին Հայ Եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը: Մատուցվեց տոնական Ս. Պատարագ: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչն էր Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վահան եպս. Հովհաննիսյանը: Երեկոյան ժամերգությունից հետո, եկեղեցական թափորով Մայր Տաճարից դուրս բերվեց ռեհանով եւ ծաղիկներով զարդարված խաչափայտի մասունքը եւ կատարվեց Անդաստանի կարգ: