Խաչվերացի տոնը Մայր Աթոռում-2018

18.09.2018

Սեպտեմբերի 16-ին Հայ Եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Այս առիթով, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գերշ. Տ. Մուշեղ եպս. Բաբայանը