Խաչվերացի տոնը Մայր Աթոռում-2014

17.09.2014

Սեպտեմբերի 14-ին Հայ Եկեղեցին նշեց Խաչվերացը, որը հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Այս առիթով, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վանորեից տեսուչ գեր. Տ. Արտակ եպս. Տիգրանյանը: