Խաչվերաց տոնին Սուրբ Գայանե վանքում մատուցվել է տոնական Պատարագ

17.09.2024

Տոնական ղողանջների ուղեկցությամբ հոգևորականների թափորը և հավատացյալները Վեհափառ Հայրապետին ուղեկցել են Սուրբ Գայանե վանք՝ հանդիասպետելու տոնական Պատարագը: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է եղել: Խաչվերացը խաչին նվիրված տոներից մեծագույնն է, որով եզրափակում է 5 տաղավար տոների շղթան: