Խաչվերաց (անոնս)

10.09.2018

Սեպտեմբերի 16-ին Հայ Եկեղեցին կնշի տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Խաչվերացը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: