Խաչվառների օրհնության կարգ Մայր Աթոռում
11.10.2017
Հոկտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց ՀՀ Զինված ուժերի զորամիավորումներին ընծայվող խաչվառների օրհնության և հանձման արարողությունը: Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ եւ բարձրաստիճան այլ հյուրեր: