Խաչի Իմաստը

18.09.2012

Հնում խաչը եղել է անարգ մահվան, նախատինքի եւ չարչարանքի գործիք: Խաչելով սպանելը իբրեւ ծայրագույն պատիժ է ընկալվել: Սակայն Քրիստոսի խաչելությունից հետո խաչը քրիստոնյաների համար դարձավ փրկության եւ հավիտենական կյանքի խորհրդանիշ: Սուրբ Գրիգոր Տաթեւացու մեկնաբանությամբ խաչը նաեւ խորհրդանշում է չորս առաքինությունները` սերը, խոնարհությունը, հնազանդությունն ու համբերությունը: