Խաչի թափոր Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում

18.09.2018

Սեպտեմբերի 16 ին՝ Խաչվերացի տոնին, Երեկոյան ժամերգությունից հետո, Արաբկիրի նորակառույց Սուրբ Խաչ եկեղեցուց Տիրոջ խաչափայտի մասունք պարունակող խաչը՝ ռեհանով ու ծաղիկներով զարդարված, դուրս բերվեց եկեղեցուց, որից հետո կատարվեց Անդաստանի կարգ: Արարողության վերջում օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար: