Խաչի գյուտի տոնը

30.10.2013

Հոկտեմբերի 27-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց խաչին նվիրված 4 տոներից վերջինը` Խաչի գյուտի տոնը:Տոնի առիթով Մայր Տաճարում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչը Տ. Ահարոն աբղ. Շահվերդյանն էր: Գյուտ Խաչի տոնի պատմությունը կապված է Հռոմի Հեղինե կայսրուհու անվան հետ, որը 326թ.-ին գնում է Երուսաղեմ եւ գտնում Խաչափայտը:Այնուհետեւ, Տիրոջ Խաչափայտի մասունքները բաժանվում են տարբեր եկեղեցիների: Խաչափայտից մասունք կա նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: