Խաղաղության աղոթք՝ հայ եւ ասորի եկեղեցիների առաջնորդների կողմից

14.10.2014

Հոկտեմբերի 12-ին Մայր Տաճարում մատուցվող պատարագին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մասնակցում էր նաև Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Քույր Եկեղեցիների գահակալներն աղոթեցին Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Նույն օրը Գարեգին Բ կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին: