Լուսանկարների ցուցահանդես Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում
02.10.2013
Սեպտեմբերի 30-ին Հովհաննես Թումանյանի Տուն-Թանգարանում տեղի ունեցավ սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի լուսանկարների ցուցահանդեսը` աջակցությամբ ՀԲԸՄ-ի: Ցուցահանդեսին, որը կրում էր «Սիրիան իմ հիշողություններում» վերնագիրը, ներկա էր նաեւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որը հորդորեց հայ հանրությանը հնարավոր բոլոր միջոցներով շարունակել սիրիահայերին տրվող օգնությունը: