Լույս է տեսել Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի «Սուրբ Էջմիածին․ համայն հայության Մայր Տաճարրը» գիրքը
20.01.2025
Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը Մայր Տաճարի ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվում է դեռևս Գևորգյան Հոգևոր Ճեմարանում ուսումնառության տարիներից։ Ուսումնասիրության մեջ հեղինակն անդրադարձել է Մայր Տաճարի կառուցման սրբազան ավանդությանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքին, Մայր Տաճարի ճարտարապետության գիտական ուսումնասիրության պատմությանը և Տաճարի պահպանված հնագույն մասերին։ Սա վարդապետի Մայր տաճարին նվիրված երկրորդ գիրքն է։ Նախորդը՝ «Սուրբ Էջմիածին․ Քրիստոնեական առաջին գմբեթավոր տաճարը» գիտական աշխատությունն է, որը լույս է տեսել 2020 թվականին։