Լույս է տեսել Կոմիտաս վարդապետին նվիրված փաստաթղթերի և նյութերի ժողովածու

24.11.2020

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Հայաստանի ազգային արխիվը հրատարակել են Կոմիտաս վարդապետին նվիրված փաստաթղթերի և նյութերի ժողովածու: Ներառված են հատվածներ նաև Կոմիտաս վարդապետի մասին սակավ հայտնի հուշագրություններից: