Իզմիրլյան ընտանիքի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին
18.10.2013
Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին ազգային բարերարներ, Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնական նվիրատուներ տեր և տիկին Տիգրան և Հելենա Իզմիրլյանները, ինչպես նաև Իզմիրլյան ընտանիքի անդամներ և «Իզմիրլյան» հիմնադրամի պաշտոնյաներ: Համայն հայության հոգևոր կենտրոնում Իզմիրլյան ընտանիքը ծանոթացավ Մայր Աթոռի կողմից իրականացվող կրթադաստիարակչական, քարոզչական, եկեղեցաշինական և սոցիալական գործունեությանը: