Ի Տէր հանգեաւ Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիաիք

02.09.2012

Քսանամյա գահակալությունից հետո ի Տէր հանգեաւ Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիաիք Աբունո Պաուլոսը: Իր գահակալության տարիներին Նա մեծապես նպաստել է Եթովպիայի Եկեղեցու առաջընթացին ու բարգավաճմանը: Պատրիարքը մեծ դեր էր խաղում նաեւ միջկրոնական հարաբերություններում: Ի հիշատակ երջանկահիշատակ Պատրիարքի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Կաթողիկոս Գարեգին Բ.-Ի` կատարվեց Հոգեհանգստի կարգ: