Ժողովրդական եւ հոգեւոր երգի երեկո Մայր Աթոռի տարածքում

09.08.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունը ժողովրդական և հոգևոր երգի երեկո էր կազմակերպել «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի այգում՝ Ս. Աստվածածնի վերափոխման տոնին ընդառաջ: Ժողովրդական եւ աշուղական երգերի կատարումներով հանդես եկավ Սայաթ-Նովա մշակութային միության Ջիվանու անվան աշուղական դպրոցը: