Ժնևում բացվեց Հայոց Ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես

09.09.2013

Սեպտեմբերի 2-ին Ժնևի էկումենիկ կենտրոնում բացվեց «Զի Ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք» (Հովհ. ԺԴ 19) խորագրով ցուցահանդես` նվիրված XX դարի առաջին ցեղասպանությանը` Հայոց Մեծ Եղեռնին: Ցուցահանդեսը կազմակերպել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվը և Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը` աջակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի: