Թուրքիայի Մարդին քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցի

18.06.2013

Շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պահպանության «Եվրոպա նոստրա» ֆեդերացիան ցուցակագրում է Եվրոպայի` կործանման վտանգի տակ գտնվող արժեքավոր հուշարձանները և աջակցում դրանց պահպանման աշխատանքներին: «Եվրոպա նոտրան» 21 երկրի ներկայացրած 40 հայտերից ընտրել է 7-ը: Յոթնյակում է նաև Թուրքիայի կողմից եվրոպական կազմակերպությանը ներկայացրած Ս. Գևորգ հայկական եկեղեցին: