Թբիլիսիի Ս. Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծումը

04.11.2015

Հոկտեմբերի 31-ին, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու ներկայությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Թբիլիսիի (Վրաստան) Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը: Ս. Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներն սկսվել էին 2012 թ.-ից՝ Վիրահայոց թեմի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համատեղ ջանքերով: