Թարգմանչաց տոնին Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվել է տոնական պատարահ

24.06.2024

Հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնին Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի առաջնորդությամբ մատուցվել է տոնական պատարագ: Ավանդաբար այս օրը սուրբ Մաշտոց եկեղեցի են այցելում արդեն գրաճանաչ առաջին դասարանցիները: Պատարագիչ հոգևորականը ներկաներին հորդորել է չմոռանալ 5-րդ դարում հավատքով, մտքով ու գրով ձեռք բերված հաղթանակի մասին։