Թարգմանչաց տոնին Մաշտոցյան մատենադարանից դուրս կբերվի Շուխոնց Ավետարանը

11.10.2024

Հոկտեմբերի 12-ին` Սրբոց Թարգմանչաց տոնին Մաշտոցյան Մատենադարանի պահոցից դուրս կբերվի և Օշական կտարվի 200 տարուց ավելի Աշտարակի սրբություն համարվող, Շուխոնց հրաշագործ Ավետարանը: Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Ուխտի Սուրբ պատարագի սկիզբը կլինի 10:30-ին: Սուրբ պատարագի ավարտին հավատացյալները հնարավորություն կունենան հպվելու և օրհնություն ստանալու հրաշագործ մատյանից: Շուխոնց ավետարանը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը։