Թանգարանի բացում Բուլղարիայի հայոց թեմում

16.10.2018

Հոկտեմբերի 12-ին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, հանդիսապետությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ եպս. Հակոբյանի, տեղի ունեցավ Սուրբ Խաչ եկեղեցուն կից թանգարանի բացման արարողությունը: Թանգարանը կրում է երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: