Էօռնեկյան դպրոցի Վերջին զանգը-2014

26.05.2014

Մայիսի 23-ին բոլոր հանրակրթական դպրոցներում հնչեց Վերջին զանգը: Դպրոցն ավարտեց մոտ 25 հազար աշակերտ, որոնցինց շատերն իրենց ուսումը կշարունակեն տարբեր ուսումնական հաստատություններում: Այս առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էօռնեկյան դպրոցում նույնպես հանդիսավոր կերպով նշվեց Վերջին զանգը: