Էօռնեկեան դպրոցի նոր ուսումնական տարվա բացումը

03.09.2018

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Էօռնեկեան դպրոցում սկսվեց նոր՝ 2018-2019 թթ. ուսումնական տարին: Այս առիթով, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց դպրոց եւ իր շնորհավորանքն ու օրհնությունը փոխանցեց դպրոցի աշակերտներին, նրանց ծնողներին, ուսուցիչներին եւ ներկա հյուրերին: