Էրեբունու կալանավայրում մատուցվել է Ս. Պատարագ
27.04.2011
Ապրիլի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ Տ. Ռուբեն աբղ. Զարգարյանը Էրեբունու կալանավայրի Սուրբ Հարություն եկեղեցում մատուցեց Սուրբ Պատարագ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին ՀՀ Կառավարության հետ համատեղ սկսեց իրականացնել Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր սպասավորությունը: Ծրագիրը գործում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավասության ներքո: