Էկումենիկ աղոթք՝ Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում

12.05.2015

Մայիսի 7-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողությանը: