Էկումենիզմի մասին սեմինար Ծաղկաձորում

02.10.2013

Սեպտեմբերի 28-30-ը Ծաղկաձորում, նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և աջակցությամբ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի, Հայաստանում տեղի ունեցավ էկումենիզմին նվիրված սեմինար, որին ներկա էին ներկայացուցիչներ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմերից, հասարակական զանազան կազմակերպություններից և քրիստոնեական երիտասարդական միություններից: