Զինհաշմանդամը Մայր Աթոռի հովանավորությամբ պրոթեզավորվել է Հնդկաստանում

17.06.2024

Մատաղիսում 2016-ին ականի վրա ոտքը կորցնելուց հետո Կարեն Համբարձումյանը Հայոց եկեղեցու հովանավորությամբ մեկնել է Հնդկաստան և պրոթեզավորվել։ Արտասահման զինհաշմանդամների բուժման և պրոթեզավորման` Մայր Աթոռի ծրագիրը գործում է 2016 թվականից։ Արդեն շուրջ 30 զինծառայող է Հնդկաստանում, Ավստրիայում և Կանադայում բարձրակարգ բուժում ու պրոթեզներ ստացել։