Զատկական Ս. Պատարագ Մայր Աթոռում-2016
29.03.2016
Մարտի 27-ին Հայ Եկեղեցին հանդիսավոր կերպով տոնախմբեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս առիթով, Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց հայրապետական Ս. Պատարագ: Սրբազան արարողությանը ներկա էին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ՝ գլխավորությամբ ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանի: