Ապրիլի 20-ի երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի նախօրեին, բոլոր հայ եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Մայր Աթոռի Ս. Գայանե վանքում պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերշ. Տ. Արշակ եպս. Խաչատրյանը: