Երևանում բացվեց Արամ Մանուկյանի հուշարձանը

18.07.2018

Հուլիսի 17-ին Երևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում պաշտոնապես բացվեց Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Վեհափառ հայրապետի աղոթքի և օրհնության խոսքով: Պետական, քաղաքական, ռազմական գործչի հուշարձան-կոթողը կառուցվել է Աշոտ Թունյանի և Գաբրիել Չեմբերջյանի բարերարությամբ: Հեղինակը քանդակագործ Դավիթ Մինասյանն է: