Երևանում ապաստան գտած 16 արցախցիներ մկրտվեցին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում

09.02.2021

Սուրբ Սահակ Պարթև հայրապետի տոնին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Մկրտության սուրբ խորհրդով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ դարձան պատերազմի օրերից Երևանում ապաստանած 16 արցախցիներ: