Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել Զորավոր սուրբ Ավետարանը
15.05.2024
Մայիսի 14-ը Սուրբ Մովսես Տաթևացի Կաթողիկոսի մահվան հիշատակության օրն է: Այդ օրը հռչակվել է նաև Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օր, Մովսես Տաթևացին մինչ հայրապետ դառնալը տևական ժամանակ այստեղ է ծառայել, կառուցել մեծ վանական համալիր, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ: Հոգևորականներն ու հավատացյալները դիմավորել են մաշտոցյան մատենադարանից եկեղեցի բերված Զորավոր սուրբ Ավետարանը: Ամեն տարի եկեղեցում Զորավոր ավետարանը մնում է մինչև երեկոյան ժամերգություն: