Երևանի եկեղեցիներում սպասավորող քահանաների հետ հանդիպել է Ամենայն Հայոց Հայրապետը

07.09.2020

Ս. Էջմիածնում շարունակվում են տարբեր թեմերում ծառայող քահանաների հանդիպումները Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Սեպտեմբերի 3-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ Մայր Աթոռ էին եկել Երևանի տարբեր եկեղեցիներում սպասավորող քահանաները: