Երուսաղեմի Հայոց պատրիարքության նորընտիր պատրիարքի օծման արարողություն

11.06.2013

Հունիսի 4-ին Սրբոց Հակոբյանց վանքում տեղի է ունեցել Նուրհան արքեպ. Մանուկյանի գահակալությունը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից արարողութանը մասնակցել են Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպ. Հովհաննիսյանը և Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպս. Հովհաննիսյանը: