Երուսաղեմի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
25.06.2014
Հունիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Երուսաղեմի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը՝ Իջման Ս. Սեղանի առջև իր ուխտը վերանորոգելու համար: Հայոց Պատրիարքը հանդիսավոր թափորով «Հրաշափառ» երգեցողության ներքո առաջնորդվեց դեպի Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց աղոթքի արարողություն: