Երեւանում կազմակերպվեց աղանդների մասին քննարկում

04.04.2011

Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր քննարկում աղանդների մասին: Մասնակիցները դիտեցին աղանդների մասին ֆիլմ, փոխանակեցին կարծիքներ տարբեր աղանդավորական կազմակերպությունների կործանարար ազդեցության կանխարգելման միջոցների վերաբերյալ: