Եվրոպացի լրագրողների և քաղաքական գործիչների մի խումբ հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

02.11.2020

Հայ բարեգործական ընդհանուր միությունը «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» անունով նախաձեռնության շրջանակներում միավորել է հայ և օտարազգի երիտասարդ գործիչների: Հայաստան ժամանած պատվիրակությանը Մայր Աթոռում ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: