Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
11.11.2014
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 11-ից 13-ը գումարվելիք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները նոյեմբերի 10-ին, գլխավորությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ծաղկեպսակներ զետեղեցին հուշահամալիրի մոտ, ապա անմար կրակի առջև կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հայոց Եղեռնի նահատակների հոգիների խաղաղության համար: