Եպիսկոպոսական ժողովը հորդորել է զերծ մնալ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից
31.07.2019
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը քննարկեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Ստամբուլյան կոչվող կոնվենցիայի նկատմամբ ժողովը որոշակի վերաբերմունք արձանագրեց` հորդորելով զերծ մնալ դրա վավերացումից: