Եղիցի լույս մրցանակը շնորհվեց Արմեն Մեդվեդևին

16.07.2018

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Եղիցի լույս» մրցանակը հանձնվեց անվանի կինոպրոդյուսեր և կինոքննադատ Արմեն Մեդվեդևին: Հանձնման արարողույթունը տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի թանգարանում: Ամենայն հայոց կաթողիկոսի անունից մրցանակը շնորհեցին Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը: «Եղիցի լույս»-ը սահմանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: